top of page

Կադիրովը կոչ է արել ղազախ ժողովրդին չկործանել պետությունը



Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ կոչ է արել ղազախ ժողովրդին չքանդել պետությունը, չտրվել սադրիչների ազդեցությանը և Ղազախստանի իրադարձությունները համեմատել է Չեչնիայում ռազմական գործողությունների մեկնարկի սցենարի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեզ համար Ղազախստանի ճակատագիրը միևնույն չէ։ Հայրս ծնվել է այնտեղ, այնտեղ թաղված է պապիս եղբայրը։ Մեզ համար ամենաբարդ ժամանակներում ապաստան է տվել մեր եղբայրական ղազախական ժողովուրդը։ Գազի գնի պատճառով մարդիկ դուրս են եկել փողոց՝ քանդում են, սպանում։ Ինչո՞ւ ավերել: Ինչո՞ւ լինել ագրեսիվ, ծեծել ոստիկաններին: Նրանք հանցագործություններ են կատարում և դրա համար հետագայում կպատժվեն»,- ասել է Կադիրովը։

Նա նաև կանգ առնելու կոչ է արել նրանց, ովքեր «կանգնած են այս բողոքի ակցիաների գլխին», քանի որ պետությունն ընդունել է կառավարության հրաժարականը և նվազեցրել գազի գինը։

«Պատերազմը երբեք լավ բանի չի տանում, պատերազմը կործանում է, ոչնչացնում և սպանում է... Ես խնդրում եմ նրանց, ովքեր կանգնած են այս բողոքի ակցիաների գլխին, կա՛նգ առեք»,- ասել է Կադիրովը։

1/1815
bottom of page