Ռամզան Կադիրովը և նրա ծնողները՝ «ականավոր իրավապաշտպաններ»
Չեչնիայի օմբուդսմեն Նուրդի Նուխաժիևը Գրոզնիում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում նախագահ Ռամզան Կադիրովին և նրա ծնողներին անվանել է «ականավոր իրավապաշտպաններ»:
Օմբուդսմենն ասել է, որ Կադիրովը և նրա ծնողներն «անուրանալի ավանդ ունեն Չեչնիայում մարդու իրավունքների պաշտպանությհան գործում»:
Ինքը Կադիրովն այդ միջոցառմանը ներկա չի եղել: Հանրային միջոցառման տեսագրությունը տեղադրվել է Գրոզնիի պետական հեռուստաընկերության պաշտոնական կայքէջում:
Օմբուդսմենը հայտնել է, որ Ռամզան Կադիրովը, նրա հանգուցյալ հայրը՝ 2003 թվականին նախագահ ընտրված և ահաբեկչության հետևանքով 2004-ին սպանված Ախմադ Կադիրովը, և մայրը՝ Այմանի Կադիրովան, արժանացել են հատուկ մեդալների:
Այս ամիս ավելի վաղ Ռամզան Կադիրովի դուստրը՝ Չեչնիայի մշակույթի փոխնախարար Այշատ Կադիրովան, ստացել է մեդալ «Մարդու իրավունքները պաշտպանելու համար»: