top of page

Ջուլիան Ասանժը բանտում ինսուլտ է տարել



WikiLeaks ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը 2019 թվականից գտնվում է Լոնդոնի Բելմարշ բանտում, ինսուլտ է տարել, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով Ասանժի հարսնացու Ստելա Մորիսին, տեղեկացնում է Газета-ն:


Ինչպես պատմել է Մորիսը, ուղեղային արյունաշրջանառության սուր խանգարում է գրանցվել Լոնդոնի Գերագույն դատարանում Ասանժի ելույթի ժամանակ, որը հաղորդվել է բանտից տեսակապի միջոցով: Նրա խոսքով՝ ինսուլտը հրահրվել է սթրեսով, որը կապված է Վաշինգտոնի նախաձեռնած հետապնդման հետ: Նա նաև նշել է իր փեսացուի առողջության ընդհանուր վիճակի վատթարացման փաստը:

1/1808
bottom of page