top of page

Ասանժի հայրը որդու համար քաղաքական ապաստան է հայցել Ֆրանսիայից


Միայն Ֆրանսիան կարող է փրկել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելուց, որտեղ լրագրողին սպասվում է 175 տարվա ազատազրկում։


«Ֆրանսիան մեզ պատիվ կցուցաբերի՝ ապաստան տրամադրելով Ջուլիանին այն տեղեկատվության համար, որը նա երբևէ հրապարակել է։ Միայն Ֆրանսիան կարող է այս փուլում փրկել նրան արտահանձնումից», - հայտնել է լրագրողի հայրը։


Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը, կարծում է, որ իր որդին քիչ բան չի արել Ֆրանսիայի համար՝ հրապարակելով տվյալներ ԱՄՆ-ի կողմից ֆրանսիացի նախագահների գաղտնալսման և 2012 թվականին Ֆրանսիայում ընտրարշավի ժամանակ ԿՀՎ-ի լրտեսության մասին։ Ներկայում Ասանժը գտնվում է Մեծ Բրիտանիայում։


Ավելի վաղ ֆրանսիացի 39 պատգամավորներ միավորվել էին՝ խնդրելու կառավարությանը ապաստան տրամադրել Ասանժին։

bottom of page