top of page

Ջոնսոնը չեղարկել է այցը Ճապոնիա՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չեղարկել է Ճապոնիա նախապատրաստվող այցը, պատճառն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է. հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։


Այցը ծրագրված է եղել փետրվարի կեսերին, սակայն Լոնդոնը Տոկիոյին տեղեկացել է չեղարկման մասին։ Ենթադրվում էր, որ վարչապետն իր ճապոնացի գործընկեր Ֆումիո Կիսիդայի հետ կքննարկի Չինաստանը, Ուկրաինան, կորոնավիրուսի դեմ պայքարը և այլն։


Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամներն առաջարկել էին տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե նա ռազմական օպերացիա սկսի Ուկրաինայի դեմ։ Առաջարկվել է Ռուսաստանից բնական գազի ներկրման արգելք սահմանել։


Նշենք, որ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասն այս շաբաթ ծրագրում է այցելել Ուկրաինա՝ Լոնդոնի աջակցությունը Կիևին հայտնելու համար։

bottom of page