Մենք անդունդի եզրին ենք, բայց դեռ ժամանակ կա, որ նախագահ Պուտինը հետքայլ անի. Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում ստեղծված իրավիճակն անվանել է «շատ, շատ վտանգավոր» և կոչ է արել Վլադիմիր Պուտինին նահանջել անդունդի «եզրից», քանի որ Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանին կենտրոնացված է մոտ 130 հազար զինվորական և ծանր սպառազինություն. փոխանցում է The Mirror-ը։
«Սա շատ, շատ վտանգավոր, բարդ իրավիճակ է: Մենք անդունդի եզրին ենք, բայց դեռ ժամանակ կա: Պուտինը պետք է հասկանա տնտեսական և քաղաքական հետևանքները, եթե ներխուժի Ուկրաինա: Նախագահ Պուտինը պետք է հետքայլ անի»,-ասել է Ջոնսոնը: Ըստ նրա՝ Եվրոպան պետք է նվազեցնի իր կախվածությունը ռուսական էներգակիրներից։
«Մենք պետք է գտնենք էներգիայի այլընտրանքային աղբյուրներ և պատրաստենք շատ լուրջ տնտեսական հետևանքներ Ռուսաստանի համար»,-ասել է նա: