Search
«Հայաստանում տղամարդկանց միջին աշխատավարձը 64%-ով բարձր է կանանց միջին աշխատավարձից»․ Մեսրոպ Առաքելյան
- anigevorgn
- Nov 11, 2024
- 1 min read

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրև Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում տղամարդկանց միջին աշխատավարձը 64%-ով բարձր է կանանց միջին աշխատավարձից։ Այն դեպքում, երբ աշխատող կանայք 5%-ով ավելի են աշխատող տղամարդկանցից։Ցածր աշխատավարձի պատճառը այն է, որ կանանց 35%-ը աշխատում է կրթության և առողջապահության ոլորտում, որտեղ աշխատավարձերը ամենացածր են, թեև պետության զարգացման համար կարևորագույն ոլորտներն են։Կրթության ոլորտում կանանց միջին աշխատավարձը (մաքուր)111,000 դրամ է և առողջապահության ոլորտում՝ (մաքուր) 151,000 դրամ է»։