ՄԱՐԳԱՐԵՏ ԹԱԳՈՒՀԻՆ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է
Դանիայի թագուհի Մարգարետը հոսպիտալացվել է սեպտեմբերի 19-ին Ֆրեդենսբորգ ամրոցում ընկնելու պատճառով, հայտնում է DailyMail-ը։
Նրա վիճակը կայուն է, սակայն նա կմնա հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։ Թագուհու հոսպիտալացման պատճառով չեղարկվել է նրա ծրագրված այցը Օրհուսի համալսարան։
Մարգարետ II թագուհին, ով իր ամանորյա ուղերձում հրաժարվեց գահից՝ հօգուտ որդու, Դանիան կառավարել է 52 տարի։ Գահից հրաժարվելուց հետո նա պահպանել է իր տիտղոսը և այժմ կոչվում է Նորին Մեծություն թագուհի Մարգարետ: Թագաժառանգ Ֆրեդերիկը և թագուհի Քոնսորթ Մերին գահ բարձրացան երկու շաբաթ անց՝ 2024 թվականի հունվարի 14-ին։
Նախկինում հաղորդվում էր, որ Դանիայի նախկին թագուհի Մարգարետ II-ի մասին սերիալ է նկարահանվելու։ Այն նվիրված կլինի նրա կյանքին և թագավորությանը: