top of page

Թբիլիսիի կենտրոնում ընդդիմությունը կրկին հանրահավաք է անցկացնում

Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու նրանց կողմնակիցները Թբիլիսիում երթ են կազմակերպում ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, հայտնում է վրացական Pirveli հեռուստաալիքը։Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի երկաթուղային կայարանում, որտեղ գտնվում է ընդդիմադիր «Լելո» կուսակցության գրասենյակը, իսկ այնտեղից շարժվել դեպի Ռուսթավելի պողոտա, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը՝ մասնակցելու ժամը 19:00-ին նախատեսված հանրահավաքին, որի շրջանակներում կոչ են անում ընտրությունների արդյունքների չեղարկում: Երթի մասնակիցները ձեռքներին պահել են Վրաստանի և ԵՄ դրոշները։ Նրանք պնդում են, որ երկրում ընտրությունները կեղծվել են, և պահանջում են վերաքվեարկություն։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հավաքել է ձայների 53,93 տոկոսը։ Չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի արգելքը՝ «Կոալիցիան հանուն փոփոխությունների»՝ 11,03 տոկոս ձայնով, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,16 տոկոս, «Հզոր Վրաստան»՝ 8,81 տոկոս, «Գախարիան՝ Վրաստանի համար»՝ 7,76 տոկոս։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչել ընտրությունների արդյունքները։

1/1791
bottom of page