Գյումրիում ողբերգական վթարից տուժածներից մեկը երեխա է. նա բազմակի կոտրվածքներ է ստացել
- Ani
- 8 hours ago
- 1 min read
Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի:
Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք,1 հոգու կյանքը փրկել չի հաջողվել։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 10։13-ին Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։ ՆԳՆ հաղորդմամբ, օատահարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։
20:40 29.04.2025
09:49 28.04.2025