top of page

Նոր ավտոբուսները մենք մեր հարկերով ենք գնել, պարգևավճարներից թող վճարեն այդ 150 դրամը. քաղաքացի


100 դրամ եմ վճարել ու շարունակելու եմ այդպես վճարել, երբեք 150 դրամ չեմ վճարելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտող քաղաքացիներից մեկը:

«Չեմ պատրաստվում 150 դրամ վճարել, ով ունի, թող ինքն էլ տա: Այդ նոր ավտոբուսները մենք մեր հարկերով ենք գնել, թող այդ 150 դրամն իրենք իրենց պարգևավճարներից վճարեն: Ամեն ինչի գինը բարձրացել է, ինչ-որ մեկի աշխատավարձը բարձրացրե՞լ են՝ թեկուզ այդ 50 դրամը վճարելու համար: Ով ունի, նա իր մեքենաներով գնալու է գա, չունևոր մասսայի մասին մտածե՞լ են»,- ասաց նա:

bottom of page