top of page

Սա մեսիջ էր Թուրքիային և Ադրբեջանին, որ Հայաստանը բաց ու անվտանգ է թnւրքակшն աշխարհի համար. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Ղարիբ Բաբայանի հետ կապված միջադեպի մասին

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Feb 2
  • 1 min read

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն անդրադարձել է Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած արցախցի Ղարիբ Բաբայանի երեկվա ձերբակալությանն ու այնուհետև դատարանի շենքից ազատ արձակմանը: Նրա կարծիքով՝ Հայաստանում փոխվել է պետական քաղաքականությունը:Ստորև ներկայացնում ենք ԱԱԾ նախկին տնօրենի ամբողջական գրառումը.«ՀՀ ԱԱԾ-ի դերակատարությունը կատարվածում առերևույթ է, ոչ նախաձեռնողական ու խորքային (համենայն դեպս այդպես եմ ուզում մտածել), սա պետական քաղաքականության հիմնովին փոփոխության արդյունք է:

1/2038
bottom of page