Search
ԿԱՐԵՒՈՐ՝ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԵՐԻ ՀԱՄԱՐ
- anigevorgn
- Dec 2, 2024
- 1 min read

Ակնկալում ենք նախագիծ, որը պետք է հստակեցնի շինարարության հրապարակների համար սահմանված պայմանները՝ մասնավորապես փոշեկլանիչ ցանցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:
«Ակնկալում եմ, որ այդ նախագիծը գալիք դեկտեմբեր ամսվա նիստում պետք է ընդունենք:Վարչական շրջաններում արձանագրված 11 թիվը շատ անլուրջ թիվ է:Անլուրջ թիվ է, հատկապես, երբ քաղաքով շրջելիս տեսնում ես, որ քաղաքում համատարած մեր հիմնական ներդրած քաղաքականությունը որևէ մեկը չի պահպանում»,-ասել է նա: