top of page

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։



Ըստ ԶԼՄ-ների՝ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և հարձակումները Լիբանանի և Սիրիայի վրա։



Նշվում է, որ համատեղ հայտարարությունը հրապարակվել է Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների 16-րդ փուլի ժամանակ։



Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան նաև կոչ են արել դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում:



Նրանք նաև դատապարտել են իսրայելական ուժերի բոլոր ռազմական հարձակումները Սիրիայում և այդ գործողությունները համարել միջազգային օրենքների խախտում։



Երեք երկրները նաեւ ընդգծել են, որ Արեւմտյան Ասիայում բռնության սրումը բացասաբար կանդրադառնա Սիրիայում իրավիճակի վրա։



Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան նշել են, որ ՄԱԿ-ի գործակալությունները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ աջակցելու Սիրիայում գտնվող լիբանանցի փախստականներին, որոնք այնտեղ են տեղափոխվել հակամարտության սրումից հետո։



Նրանք ընդգծել են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը։



Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան համաձայնել են, որ ավելի շատ ջանքեր պետք է գործադրվեն Իդլիբում և դրա շրջակայքում դեէսկալացիայի գոտում իրավիճակի կայուն նորմալացում ապահովելու համար։

1/1788
bottom of page