top of page

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 6-րդ օրն է՝ կանգնած է, գործադուլը շարունակվում է

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Feb 5
  • 1 min read

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, նաև Քաջարանի մի խումբ բնակիչներ այսօր հավաքվել էին կոմբինատի մուտքի մոտ՝ պահանջելով հանդիպում տնօրինության հետ։

Սյունիքում «Ազատության» թղթակիցը փոխանցել է, որ տնօրինության հետ հանդիպման համաձայնություն է ձեռք բերվել, այն տեղի կունենա երեկոյան ժամը 17։00-ին:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն վեցերորդ օրն է՝ կանգնած է։ Գործադուլի դուրս եկած աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով տնօրինության առաջարկները։ Երեկ երեկոյան գործադուլավորների և կոմբինատի ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպումը որևէ արդյունք չի տվել։ Կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել։


1/2046
bottom of page