top of page

ԻՆՉՈՒ ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՈՒ ԱՅԼ ԱՐՏԻՍՏՆԵՐ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ AMVA-ԻՆ

Դեկտեմբերի 8-ին Հոլիվուդի ամենահայտնի Dolby թատրոնում կայացել է «Armenian Music Video Awards» մրցանակաբաշխությունը: Համերգի կազմակերպիչ Արա Ղազարյանն իսնտագրամում անդրադարձել է մրցանակաբաշխությունից հետո խոսակցություններին:



«Արդեն 2 օր է անցել մրցանակաբաշխությունից, սակայն դեռևս կրքերը չեն հանդարտվում: Մենք ստանում ենք տասնյակ զանգեր, նամակներ, շնորհակալական խոսքեր, ինչի համար շատ ուրախ եմ:


Մրցանակաբաշխությունն անցավ փառահեղ՝ ի ուրախություն մեզ, ու ի դժբախտություն շատ մարդկանց, ովքեր վստահ էին, որ այն տապալվելու է կամ չի կայանալու: Նրանց երազանքներն իրականություն չդարձան, մրցանակաբաշխությունն անցավ ֆանտաստիկ:


Եղել են արտիստներ, որոնց առաջարկել ենք մասնակցել, սակայն ինչ-ինչ պահանջներ են ներկայացրել, որն ի վիճակի չենք եղել բավարարել ու նրանք չեն մասնակցել:


Օրինակ՝ Լիլիթ Հովհաննիսյանի հետ 10 անգամ հանդիպեցի, շատ սիրում ու գնահատում եմ նրան և ամուսնուն, սակայն, մենք որևէ մեկին չենք վճարել մրցանակաբաշխության համար: Աշխարհում նման պրակտիկա չկա, կինոակադեմիան չի վճարում Դի Կապրիոյին, որ նա մասնակցի Օսկարին: Պահանջել են մեզնից գումար, ասել ենք՝ շնորհակալություն, ցտեսություն»,- ասել է Արա Ղազարյանը:



bottom of page