top of page

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է իշխող կուսակցությունը

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Dec 3, 2024
  • 1 min read

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռանում է քաղաքականությունից և կզբաղվի բիզնեսով, հայտնում է «Պիրվելի» հեռուստաընկերությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

«Վրացական երազանք» կուսակցության նախագահը, ըստ մեզ հասած տեղեկությունների, պատրաստվում է հայտարարել, որ մտադիր է զբաղվել բիզնեսով։

«Վրացական երազանք»-ի առաջնորդները Ղարիբաշվիլիին առաջարկում են պաշտոնապես մնալ թիմում և խնդրում են բողոքի ցույցերի ֆոնին հայտարարություններ չանել։ Անհայտ է, թե ինչ որոշում կընդունի Ղարիբաշվիլին»,- հայտնում է Грузия Online-ը։

«Ուզում ենք հիշեցնել, որ վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո Իրակլի Ղարիբշվիլին ստանձնեց «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը։ Սակայն նա չի մասնակցել կուսակցական գործունեությանը և ելույթ է ունեցել միայն նախընտրական ժողովներին։

Հիշեցնենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին ներկա է եղել ոչ լեգիտիմ խորհրդարանի առաջին նիստին, որից հետո այլևս չի ներկայացել։ Ոչ լեգիտիմ խորհրդարանի մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ Ղարիբաշվիլին պատրաստվում է հրաժարվել իր մանդատից։

Այս փուլում կուսակցության մամուլի ծառայությունը Ղարիբաշվիլիի հեռանալը չի հաստատում »,-հայտնել է հեռուստաալիքը։

bottom of page