top of page

Իդրիս Էլբան ներկայացրել է իր սեփական կոնյակը, որն արտադրել է Maison Ferrand-ի հետ համատեղ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 26, 2024
  • 1 min read

Իդրիս Էլբան, ով 2020 թվականին դարձել է շամպայն և վարդագույն գինի արտադրող Porte Noire ապրանքանիշի սեփականատերը, թողարկել է նոր՝ Porte Noire կոնյակը՝ Maison Ferrand-ի հետ համագործակցությամբ:

Maison Ferrand-ը ֆրանսիական ընկերություն է, որն արտադրում է մի քանի տարբեր սպիրտներ, այդ թվում՝ Planteray Rum (նախկինում կոչվում էր Planation Rum), Ferrand Dry Curacao, Citadelle Gin և, իհարկե, Ferrand Conjac: Այս կոնյակի արտադրամասը թվագրվում է 17-րդ դարով, երբ Էլի Ֆերանը հիմնեց այն Ֆրանսիայի Գրանդ Շամպայն շրջանում։

Հաշվի առնելով այս երկար պատմությունը և այն փաստը, որ Maison Ferrand-ը շատ ավելի փոքր է, քան Hennessy-ի, Martell-ի կամ Courvoisier-ի նման խոշոր տները՝ Էլբայի համար իմաստալից էր կոնյակի համար Գաբրիելի հետ համագործակցելը:

Նշենք, որ Maison Ferrand-ն առաջին անգամ է ստեղծում կոնյակի նոր ապրանքանիշ արտաքին բիզնեսի համար։ «Որպես Maison Ferrand-ի սեփականատեր՝ ես միշտ ոգեշնչման հիանալի աղբյուրներ եմ փնտրել՝ յուրահատուկ կոնյակներ ստեղծելու համար, և Իդրիսին հանդիպելը այդ պահերից մեկն էր», - ասվում է Գաբրիելի հայտարարության մեջ: «Խաղողի այգուց մինչև բաժակ, կոնյակի ետևում գտնվող արհեստը բացառիկ բան է», - ավելացրել է Էլբան,-«Porte Noire Cognac-ի միջոցով մենք ստեղծել ենք մի խմիչք, որը պատմում է տարածաշրջանի պատմությունը, բայց նաև թարմ ու նոր զգացողություն տալիս՝ հրավիրելով ինչպես կոնյակի փորձառու գիտակներին, այնպես էլ նորեկներին վայելելու այն»:

Porte Noire Cognac-ը սկզբում հասանելի կլինի Մեծ Բրիտանիայում, որտեղ այն կվաճառվի 79,99 ֆունտ ստեռլինգով (մոտ 104 դոլար): Ըստ Just Drinks կայքի՝ կոնյակը, հավանաբար, ԱՄՆ-ում կթողարկվի 2025 թվականի սկզբին։


bottom of page