Search
Վերին Լարսի անցակետում ավելի քան 1,300 հայկական բեռնատար է կուտակվել
- anigevorgn
- Dec 8, 2024
- 1 min read

«Վերին Լարս» անցակետը հատելու համար սպասում է ավելի քան 1,300 հայկական բեռնատար։ Տեղեկությունը հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
«Ճանապարհը բաց է, սակայն տեղ-տեղ մերկասառույց է, ինչի պատճառով մեծ խցանումները պահպանվում են»,– նշվում է հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ, հերթում կանգնած է մոտ 4,600 բեռնատար տարբեր երկրներից։