Ալեն Սիմոնյանին ասացի՝ լավ չի՞, հյուրանոցի մի քանի օրվա գումարը հետ կստանաք. Բայց ինքը ծանր է տարել. Լեւոն Քոչարյան
Ես չեմ կարծում, որ այս հարցը այնպիսի կարևոր բան է, որ սրա մասին խոսեի, բայց ինքը շատ ծանր է տարել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալենի Սիմոնյանի հայտարարությանը, որ Լեւոն Քոչարյյանն իրեն ասել ՝ միայն 2 օորով կարող եմ գալ Ժնեւ, ուրիշ գործեր ունեմ, մինչդեռ այնտեղ պետք էր բարձրացնել գերիների հարցը:
«Իրականությունն այն է, որ անցած անգամ, երբ որ ես գնացել էի Ժնև, իմ ելույթը ունեցա, հետո մնալու բան չունեի այնտեղ, ու արարողակարգի շխատողին ասեցի, որ մնալու բան չունեմ, պետք է գնամ: Ասաց՝ հա, խնդիր չկա: Հետո, ոնց հասկացա, Ալեն Սիմոնյանը խնդիր դարձրեց: Ասացին՝ ճիշտ կլինի մի հատ իրեն ասվի: Ես մոտեցա ասացի՝ գիտես, պետք է հետ գնամ, անելիք էլ չունեմ: Ինքն ասաց՝ բա այդպես չի լինի, գործուղումը բացված է չորս թե հինգ օրով է բացված, խնդիր կլինի: Ասացի՝ լավ չի՞, հյուրանոցի մի քանի օրվա գումարը հետ կստանաք:
Հիմա որ այդ նույն խնդիրը չլիներ, նախօրոք գրեցի: Ազգային Ժողովի աշխատակազմից հարցերցին՝ ո՞նց եք մասնակցելու, ասեցի մասնակցելու եմ մի քանի օրով: Ու նաև շատ էի ուզում հոկտեմբերի 15-ին այստեղ ԱԺ քննարկմանը մասնակցել, քանի որ դատախազն էր գալու:
Այսինքն, այնտեղ ամսի 14-ին պետք է ելույթ ունենայի ու երեկոյան արագ վերադառնայի։ Սա է եղել հարցը, չգիտեմ ինչու է այդպես ծանր տարել ու բողոքում դրանից:
Իմ գործը այնտեղ ելույթ ունենալն էր, քանի որ ես խոսելու էի մի հարցից, որը իմ համոզմամբ և պատկերացմամբ իշխանությունից ոչ մեկը չի խոսում։ Անցած անգամ ես խոսեցի արցախցիների Արցախ վերադառնալու կարևորության մասին, այս անգամ մինչև Ադրբեջանի COP29-ը պետք է խոսեի գերիների մասին, որ ճնշումը ինչ-որ ձև լիներ նաև Ադրբեջանի վրա մյուս միջազգային խաղացողներից»,-ասաց Քոչարյանը: