Ջեյհուն Բայրամովը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը։
Նա լրագրողներին ասել է, որ բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից. «Դրանցից մեկը ֆիզիկական շփումն է և դա կարևոր է։ Ներկայումս ադրբեջանական պատվիրակության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է COP29-ի վրա: Այս պատճառով մինչև դեկտեմբեր հնարավոր չէ դեմ առ դեմ հանդիպումներ անցկացնել։ Դեկտեմբեր կամ հունվար՝ այլ հարց է։ Կոնկրետ պայմանավորվածություն այս հարցում դեռ չկա։ Բացի դեմ առ դեմ հանդիպումներից, փաստաթղթի վրա աշխատանքները շարունակվում են»։