top of page

«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» եւ նվաճեց Իսպանիայի գավաթը

  • Writer: Ani
    Ani
  • 2 days ago
  • 1 min read

«Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի գավաթը՝ լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով պարտության մատնելով Մադրիդի «Ռեալին»։

Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում առաջինը հաջողության հասավ կատալոնական թիմը։ 28-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Պեդրին։

Ընդմիջումից հետո փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն 70-րդ րոպեին վերականգնեց հավասարությունը։ 77-րդ րոպեին «Ռեալին» առաջ մղեց ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին։ 84-րդ րոպեին «Բարսելոնայի» երկրորդ գոլը խփեց իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:

116-րդ րոպեին գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն։

«Բարսելոնան» 32-րդ անգամ նվաճեց երկրի գավաթը եւ ռեկորդակիր է այդ ցուցանիշով։ «Ռեալը» 20-ակի գավաթակիր է։

Իսպանիայի գավաթ, եզրափակիչ

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 3:2 (2:2),

Պեդրի, 28, Ֆերան Տորես, 84, Ժյուլ Կունդե, 116 - Կիլիան Մբապե, 70, Օրելիեն Տչուամենի, 77

bottom of page