top of page

Մահացել է «Ադամանդե ձեռքը» ֆիլմից հայտնի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 16, 2024
  • 1 min read

84 տարեկանում մահացել է «Ադամանդե ձեռքը» ֆիլմից հայտնի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան, գրում է MSK1.ru-ն։ Աստղի մահվան մասին հայտնել է կինոքննադատ Սուսաննա Ալպերինան։

«Մահացել է Սվետլանա Սվետլիչնայան։ ԽՍՀՄ առաջին գեղեցկուհին. «Не виноватая я! Он сам пришел!» արտահայտությունը հետապնդել է նրան ողջ կյանքի ընթացքում: Հիմա կասեին, որ այն մեմ է դարձել»,- ասել է Ալպերինան Telegram-ի իր ալիքում։ Նա նշել է, որ արտիստը հավերժ կմնա շատերի սրտերում։

Սվետլիչնայան առողջական լուրջ խնդիրներ ուներ։ 2017 թվականից նա հսկվում էր հոգե-նյարդաբանական կլինիկայում։ Նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։ Իսկ 2024 թվականի ամռանը նրա մոտ ուղեղի ուռուցք ախտորոշեցին։


1/2047
bottom of page