Հռոմի պապի դագաղը հասցվել է վերջին հանգրվան. հուղարկավորության մասնակիցների թիվը գերազանցել է 400 հազարը
- Ani
- 2 days ago
- 1 min read
Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապի մարմինըպարունակող դագաղը տեղափոխվել է նրա վերջինհանգրվան՝ Հռոմի Սանտա Մարիա բազիլիկ,Մադոննայի սրբապատկերի կողքին, որը նամեծարում էր, քանի որ այն արտացոլում էր նրախոնարհ եւ պարզ կյանքը, հայտնել է NBC News-ը։
Հուղարկավորությանը մասնակցել են 164 երկրների օտարերկրյա պատվիրակություններ։ Հռոմի պապի հուղարկավորությանը ներկա են գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Թրամփի նախորդը՝ Ջո Բայդենը, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ այլք։
Իտալիայի իշխանությունների տեղեկացմամբ՝ Հռոնի պապի հուղարկավորությանը ներկա է եղել ավելի քան 400 հազար մարդ։
16:47 28.04.2025
13:50 26.04.2025
10:59 26.04.2025