Search
ՌԴ-ԻՑ ԹՈՒՐՔԻԱ ՉՎԵՐԹ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԴԱՆԱՎՈՒՄ ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ. Ի՞ՆՉ Է ՀԱՅՏՆԻ
- anigevorgn
- Nov 25, 2024
- 1 min read

Անթալիայի օդանավակայանում երեկ ուշ երեկոյան վայրէջքի ժամանակ հրդեհ է բռնկվել ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռում, կրակը հաջողվել է մարել, հաղորդում է HavaSosyalMedya ավիացիոն պորտալը:
«Հրդեհը բռնկվել է Սոչի - Անթալիա չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100-95LR ինքնաթիռի վայրէջքի ժամանակ, ենթադրվում է՝ շարժիչային հատվածում։ Օդանավակայանի ցամաքային ծառայություններն արագ սկսել են պայքարել կրակի դեմ», - հայտնել Է պորտալը։
Հրդեհի պատճառով փակվել է թռիչքուղին, որի վրա վայրէջք է կատարել ինքնաթիռը: Ինչպես հայտնել է Անթալիայի նահանգապետի տեղակալը, այրված ինքնաթիռի 79 ուղևոր տարհանվել է, ոչ ոք չի տուժել:
09:49 21.04.2025
18:50 20.04.2025
16:59 20.04.2025