top of page

Օրս Կիևում սկսում եմ թաքստոցում. Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ստիպված է եղել առավոտը դիմավորել ապաստարանում Կիեւում հայտարարված օդային տագնապի պատճառով։ Այս մասին նա գրել է X-ում։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարն իր հաղորդմանը կցել է լուսանկար, որտեղ նա պատկերված է ապաստարանում։

«Օրս Կիեւում սկսում եմ թաքստոցում, երբ Ռուսաստանն իրականացնում է հերթական հրթիռային գրոհը։ Սա ամենօրյա իրականություն է ուկրաինացի ժողովրդի համար Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո»,- նշել է Բորելը։


1/1788
bottom of page