top of page

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է ընծայաբերվել Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 10, 2024
  • 1 min read

Նոյեմբերի 10-ին Միածնաէջ Մայր Տաճարում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին հյուրաբար Սուրբ Էջմիածին ժամանած Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները Մայր Աթոռին ընծայաբերեց հայոց առաջին լուսավորիչ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիր Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը։

 

Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը սրբի մասունքով օրհնեց ներկաներին` հայցելով Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի բարեխոսությունը մեր հայրենիքի խաղաղության, հայ ժողովրդի բարօրության և Եկեղեցու պայծառության համար։

bottom of page