top of page

Հակաբիոտիկները կարող են անվտանգ եւ խնայողական բուժում լինել երեխաների որդանման ելունի բորբոքման դեպքում. Journal of the American College of Surgeons

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Dec 4, 2024
  • 1 min read

Ապացույցներ են հայտնվել այն մասին, որ հակաբիոտիկները կարող են անվտանգ եւ արդյունավետ լինել երեխաների որդանման ելունի բորբոքման դեպքում։

Նոր հետազոտությունում գիտնականները հայտնաբերել են, որ հակաբիոտիկների օգտագործումը վիրաբուժական միջամտության փոխարեն հանգեցնում է ցավի նվազման, եւ երեխաներն ավելի քիչ են բացակայում դասերից։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American College of Surgeons-ում։

Նրանք նաեւ հայտնաբերել են, որ հակաբիոտիկների օգտագործումն այն դեպքերում, երբ որդանման ելունը չի պայթել, առավել խնայողական արդյունավետ միջոցն է։ Հետազոտողներն ուսումնասիրել են 7-17 տարեկան ավելի քան 1 000 պացիենտի տվյալները, որոնք հոսպիտալացվել էին որդանման ելունի խիստ բորբոքման պատճառով 2015-2018թթ.։

Նրանց ծնողներին առաջարկվել է երկու տարբերակ. շտապ լապարոսկոպիկ վիրահատություն կամ 24-ժամյա ներերակային հակաբիոտիկներ, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում, վիրաբուժական միջամտություն։

Բուժման արդյունքների եւ արժեքի համեմատությունից հետո պարզվել է, որ հակաբիոտիկներ ստացած երեխաները բողոքել են ավելի քիչ առողջական խնդիրներից եւ նշել են կյանքի որակի բարելավման մասին մեկ տարվա ընթացքում։ Հակաբիոտիկներով բուժումը նաեւ ավելի էժան է եղել՝ մոտ 8 000 դոլար 9 800 դոլարի փոխարեն լապարոսկոպիկ վիրահատության դեպքում։

«Մեր հետազոտության արդյունքները նշում են միայն հակաբիոտիկների վրա հիմնված մոտեցման լրացուցիչ առավելությունների մասին, մոտեցումն անվտանգ եւ արդյունավետ է երեխաների համար, քանի որ այն ապացուցել է իր խնայողական արդյունավետությունը»,- հայտնել են գիտնականները։

bottom of page