Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ համագործակցությունը սպառնալիք է Անդրկովկասում ՌԴ շահերին. Սոբոլեւ
Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված համագործակցության պայմանագիրը, ինչպես նաեւ ԱՄՆ վերընտրված նախագահի՝ իր երկրի ազդեցությունն ընդլայնելու հավակնոտ ծրագրերը վկայում են այն մասին, որ Դոնալդ Թրամփը կարող է դառնալ Ռուսաստանի ամենալուրջ հակառակորդներից մեկը։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Վիկտոր Սոբոլեւը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկության խարտիա։ Հայտարարվել է նաեւ, որ բանակցություններ են սկսվել միջուկայինոլորտում համագործակցության համաձայնագրիշուրջ։ Բլինքենն ընդգծել է, որ խարտիայիստորագրումն ամրապնդում եւ ընդլայնում էերկկողմ համագործակցությանհավակնությունները, իսկ Միրզոյանը նշել է, որՀայաստանն ու Միացյալ Նահանգները հասել ենգործընկերության այնպիսի մակարդակի, որնառանցքային է միջազգային բարդ միջավայրում։Նա նաեւ հաստատել է միջուկայինհամագործակցության շուրջ բանակցություններիմեկնարկը։
Վիկտոր Սոբոլեւը այս իրավիճակը չափազանցվտանգավոր է անվանել ԱնդրկովկասումՌուսաստանի շահերի համար՝ ասելով, որ նմանհամաձայնագրերը հակասում են Մոսկվայիաշխարհաքաղաքական շահերին։
«Անշուշտ, դա սպառնում է Ռուսաստանի շահերինԱնդրկովկասում։ Ի վերջո, ԱՄՆ-ում այժմ Թրամփն էիշխանության, այլ ոչ թե անընդհատ ընկնողԲայդենը։ Նա մարդ է, որը ցանկանում է Ամերիկան մեծացնել: Եվ մենք այս մեծության կարիքըբացարձակ չունենք։ Այն, որ նա մտել է Հայաստան, առաջին ազդանշանն է, որ նա անպայման լինելու էմեր թշնամին եւ, հավանաբար, ամենալուրջը։ Իհարկե, ռիսկեր կան, որ Հայաստանը կվերածվիհակառուսականի, եթե նրանք արդեն կնքել եննման պայմանագիր։ Ի դեպ, Բլինքենն ու նորպետքարտուղարն առանձնապեստարաձայնություններ չունեն Ուկրաինայի հարցում, ուստի արժե դեն նետել այն հույսերը, որոնք մենքկապել ենք Թրամփի հետ։ Ավելի ուշ Թրամփն ասել է, որ Կանադան Միացյալ Նահանգների մի մասն է, Գրենլանդիան եւս, եւ դա շատ լուրջ է։
Նա իրականում կայսրություն է ստեղծում։ Սա սկզբունքորեն հակասում է մեր ազգային շահերին։ Իհարկե, ՆԱՏՕ բազաները տեղակայվելու են Հայաստանում, իսկ մեր զորքերը դուրս են բերվելու այնտեղից։ Մեր ռազմակայանները գտնվում են Գյումրիում եւ Երեւանում։ Սա շատ լուրջ է։ Ամբողջ հարավային ուղղությունը պետք է ուժեղացվի»,- ասել է նա НСН-ին (Национальная Служба Новостей)։