top of page

Իսրայելական ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում 145 գրոհ են իրականացրել Լիբանանի տարածքի վրա

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 17, 2024
  • 1 min read

Լիբանանի կառավարությունը զեկույց է հրապարակել, որը ցույց է տալիս երկրի վրա Իսրայելի հարձակումների մասշտաբներն ու ուժգնությունը, հայտնում է  Al Jazeera-ն։

Լիբանանի շրջակա միջավայրի նախարար Նասեր Յասինի զեկույցում ասվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելը 145 գրոհ է իրականացրել երկրի տարածքի վրա:

Դրանց մեծ մասը եղել է Նաբաթիայում և Հարավային Լիբանանում։ Զեկույցում նշվում է, որ իսրայելական ներխուժման սկզբից ընդհանուր առմամբ 13222 հարձակում է եղել։

1/2047
bottom of page