top of page

Եվս 5 հայ ըմբիշ սկսում են մրցելույթները հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԵԱ-ում

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Apr 12
  • 1 min read

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 12-ին պայքարի մեջ են մտնում 60 կգ Կարապետ Մանվելյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 72 կգ Շանթ Խաչատրյանը, 82 կգ Սամվել Գրիգորյանը և 97 կգ Արթուր Ալեքսանյանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարապետ Մանվելյանի մրցակիցը 1/8-ում կլինի լեհ Սկրիպչակը։ Սլավիկ Գալստյանը 1/8-ում կհանդիպի ուկրաինացի Հրուշինին։ Շանթ Խաչատրյանն ուժերը կչափի Ուկրաինան ներկայացնող Նասիբովի հետ։ Սամվել Գրիգորյանի մրցակիցը ադրբեջանցի Գուրբանովն է։ Արթուր Ալեքսանյանը կմեկնարկի 1/8-ից և կհանդիպի էստոնացի Կարելսոնի հետ։ 

1/2054
bottom of page