Զինծառայող Սեւակ Հովհաննիսյանին կյանքից զրկելու քրեական գործով 2 հոգի կալանավորվել է
- anigevorgn
- Feb 19
- 1 min read

Քիչ առաջ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ փետրվարի 17-ին ՊՆ Ն զորամասում հրազենային վնասվածքից մահացած ժանկետային զինծառայող Սեւակ Հովհաննիսյանի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կա 2 կալանավորված անձ։
Մահացած զինվորի դեպքը եղել է զորամասում։ Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել, սակայն դեպքից առաջ զորամասում վեճ է եղել։
Տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքից առաջ Սևակ Հովհաննիսյանը իր ծառայակից ընկերների հետ վեճ է ունեցել։ Վերջինս ծառայակից ընկերներին դիտողություն է արել զորամասի կարգ ու կանոնի հետ կապված, ու, արդյունքում, այդ վեճից հետո զինվորին գտել են հրազենային վնասվածքով մահացած։
Իսկ ի՞նչ նկատողության ու կարգ ու կանոնի մասին է խոսքը:
Հավաստի տեղեկությունների համաձայն՝ Սևակ Հովհաննիսյանը եղել է հերթապահ եւ առավոտյան զինվորներին արթնացրել է ու այդ հանգամանքը այնքան էլ դուր չի եկել որոշ զինծառայողներին, և հնչել է արտահայտություն, «թե դու մեզ չես կարող հանել քնից», ինչից էլ սկսվել է վեճ:
Ի՞նչ կապ ունի այս վեճը ըստ նախնական վարկածի զինվորի ինքնասպան լինելու հետ։ Հուսանք՝ հարցերի պատասխանը կտա Նախաքննական մարմինը՝ քննություն իրականացնելու արդյունքում։
19:09 17.04.2025
13:25 17.04.2025
18:28 16.04.2025