top of page

ՄԻԽԱՅԻԼ ԲՈՅԱՐՍԿՈՒՆ ՇՏԱՊ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Jan 10
  • 1 min read

Դերասան և երգիչ Միխայիլ Բոյարսկուն շտապ հիվանդանոց են տեղափոխել Սանկտ Պետերբուրգում։ Տեղեկությունը հայտնում է «Shot» Telegram-յան ալիքը։



Աղբյուրի փոխանցմամբ՝ նա այժմ գտնվում է Մարիինյան հիվանդանոցի սրտաբանության բաժանմունքում։ Բոյարսկու հոսպիտալացման պատճառը սրտի իշեմիկ հիվանդությունն է։ Բժիշկները փորձում են կայունացնել ժողովրդական արտիստի վիճակը։


Բոյարսկին հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության մեքենայով։


2023 թվականի վերջին հայտնի դարձավ, որ Բոյարսկին հոսպիտալացվել է սրտի կաթվածով։ Սակայն Ամանորից առաջ նա դուրս էր գրվել անհրաժեշտ բուժում ստանալուց հետո։



1/2043
bottom of page