2024 թվականին աշխարհի բնակչությունն ավելացել է 71 միլիոն մարդով
Մոլորակի բնակչությունը Ամանորին կկազմի 8,09 միլիարդ մարդ, հաղորդում է AP-ը։
Տարվա ընթացքում աշխարհի բնակչությունն աճել է ավելի քան 71 միլիոնով։ 2025 թվականի հունվարին ակնկալվում է, որ յուրաքանչյուր վայրկյանում Երկրի վրա տեղի կունենա 4,2 ծնունդ և 2 մահ։