top of page

Հայուհի Էլեանորան, հնարավոր է, դառնա բրիտանական թագավորական ընտանիքի անդամ

Եղիսաբեթ II-ի եղբորորդին` Սամուել Չատտոն և իր դասընկերուհի Էլեոնորա Էքսերջյանը, հնարավոր է, հաջորդ տարի ամուսնանան։ Այս մասին գրում է Daily Mail-ը։


Ավելին, հանուն նրա թագավոր Չարլզ III-ը որոշել է խախտել ավանդույթը՝ թույլ տալով իր երիտասարդ ազգականին՝ Մեծ Բրիտանիայի ամենապահանջված ամուրի տղամարդուն, Սուրբ Ծննդյան տոներն անցկացնել իր սիրելիի հետ Նորֆոլկի Սանդրիգամ կալվածքում, որտեղ հավաքվելու է ողջ թագավորական ընտանիքը։


Նախկինում թագուհի Եղիսաբեթը նման քայլի էր դիմել 2017 թվականին, երբ Մեգան Մարքլիին թույլ տրվեց միանալ ընտանեկան ամանորյա տոնակատարություններին արքայազն Հարիի հետ ամուսնանալուց հինգ ամիս առաջ: 

Մեգանն առաջին մարդն էր, ում թույլատրվեց Սուրբ Ծնունդն անցկացնել Սանդրինգհեմում՝ նախքան թագավորական ընտանիքի հետ ամուսնանալը:

Քեյթ Միդլթոնը, օրինակ, պետք է սպասեր մինչև Քեմբրիջի դքսուհի դառնալը, իսկ Սոֆի Ռիս-Ջոնսը՝ մինչև արքայազն Էդվարդի հետ ամուսնանալը և Ուեսեքսի կոմսուհի տիտղոսը ստանալը:

1/1800
bottom of page