Search
Պուտինը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
- anigevorgn
- Nov 5, 2024
- 1 min read

Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք արել և անում ենք ամեն ինչ՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար»,- ասել է նա։
ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան կշարունակի աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ եռակողմ համաձայնագրերին համապատասխան։