top of page

Իդրամն արդեն Yerevan City-ում է

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Mar 31
  • 1 min read

Վստահ ենք՝ շատ եք սպասել այս նորությանը։ Գիտենք, մենք էլ էինք անհամբեր, դրա համար երկար չենք սպասեցնի ու միանգամից կպատմենք։ Yerevan City սուպերմարկետների ցանցում արդեն հասանելի է Իդրամով վճարումը։

Ձեր ամենօրյա գնումների դիմաց արդեն էլ ավելի արագ կվճարեք՝ մի քանի պարզ քայլով, անհպում ու անվտանգ։ Ստորև ծանոթացեք վճարման ուղեցույցին։

Yerevan City-ի դրամարկղերում վճարում կատարելու համար անհրաժեշտ է․

  • մուտք գործել Yerevan City հավելված

  • գլխավոր էջում սեղմել Վճարել հիմա կոճակը

  • վճարման միջոց ընտրել Իդրամը

  • մոտեցնել Yerevan City հավելվածում ձևավորված QR-ը դրամարկղում տեղադրված QR ընթերցող սարքին։

Սուպերմարկետում առկա ինքնասպասարկման դրամարկղերում վճարելու համար անհրաժեշտ է․

  • մուտք գործել Yerevan City հավելված

  • սքանավորել Երևան Սիթի բոնուս-քարտը

  • անցկացնել ապրանքները

  • սեղմել ավարտել և վճարել կոճակը

  • հայտնված էջում սեղմել Վճարել իդրամով կոճակը

  • Yerevan City հավելվածի գլխավոր էջում սեղմել Վճարել հիմա կոճակը

  • վճարման միջոց ընտրել Իդրամը

  • մոտեցնել Yerevan City հավելվածում ձևավորված QR-ը դրամարկղում տեղադրված QR ընթերցող սարքին

Եվ վերջ․ վճարումը կատարված է՝ առանց կանխիկի, քարտերի օգտագործման, արագ ու անվտանգ։ Yerevan City-ում, ինչպես և բոլոր այն վայրերում, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, կարող եք վճարել Rocket Line-ով՝ գնելով հիմա, իսկ վճարելով ավելի ուշ։

Իդրամով վճարում ընդունող վաճառակետերի թիվն օրեցօր աճում է, և այս պահի դրությամբ Իդրամով կարող եք վճարել ավելի քան 23,500 վաճառակետերում ողջ հանրապետության տարածքում։ Չմոռանաք, որ Idram&IDBank հավելվածով վճարելիս, ինչպես նաև IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով ու ընկերությունների տերմինալներով վճարելիս Դուք դառնում եք բարի կամքի դեսպան, քանի որ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամն ու IDBank-ն իրենց միջոցներից մեկական դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

bottom of page