top of page

Ապստամբություն Սուխումում. ցուցարարները գրավել են «կառավարական համալիրը»

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 15, 2024
  • 1 min read

Ընդդիմության ներկայացուցիչները մտել են Աբխազիայի «նախագահի» վարչակազմի շենք, ներսում կարգուկանոն ապահովող ուժայիններն սկսել են լքել այն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել շենքը։ Քիչ անց նրանց հաջողվել է վերահսկողության տակ վերցնել կառավարական շենքերի ողջ համալիրը՝ ներառյալ «նախագահական վարչակազմի», հանրապետության «Նախարարների կաբինետի» և «խորհրդարանի» շենքերը։

Ընդդիմությունը պահանջում է չեղարկել ռուս ներդրողներին նախապատվություններ տալու մասին՝ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման օրինագիծը:


bottom of page