top of page

Բորելը քննադատել է Ադրբեջանի նախագահին Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների դեմ հարձակումների համար

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 14, 2024
  • 1 min read

ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Ֆրանսիայի եւ Նիդեռլանդների վրա հարձակումների համար՝ կապված անդրծովյան տարածքների հետ։ Այս մասին Բորելը գրել է X-ում։

Նա նշել է, որ Ալիեւի քննադատական ելույթները Ֆրանսիայի եւ եւ Նիդեռլանդների հասցեին «խոր ափսոսանք» են առաջացնում։

«Այդ անընդունելի հայտարարությունները վտանգում են խափանել կոնֆերանսի կենսականորեն կարեւոր կլիմայական նպատակները եւ վստահությունը COP29-ում Ադրբեջանի նախագահության հանդեպ»,- նշել է եվրոպացի դիվանագետը։

Նա ավելացրել է, որ ԵՄ-ում նաեւ հերքում են Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների եւ ոչ կառավարական կազմակերպությունների վրա, որոնք լուսաբանում են երկրում մարդու իրավունքների ծայրահեղ վիճակը։

Նախօրեին Ալիեւը Ֆրանսիային մեղադրել էր այն բանում, որ նա պահում է միջերկրածովյան Կորսիկա կղզին եւ Փարիզի անդրծովյան տարածքները «գաղութատիրական լծի տակ»։

Ադրբեջանի նախագահի  խոսքով՝ Ֆրանսիան «հանցագործություններ» է կատարում եւ «խախտում է մարդու իրավունքները անդրծովյան տարածքներում»։ Դրանց շարքում նա նշել է Նոր Կալեդոնիան, որը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում է, որտեղ վիճելի ընտրական ռեֆորմի պատճառով գարնանը բողոքներ բռնկվեցին եւ սպանվեց 13 մարդ։

Նիդեռլանդները նույնպես արժանացել է Ալիեւի քննադատությանը անդրծովյան տարածքներ պահելու համար։

Ադրբեջանի նախագահի արտահայտությունների հետ կապված՝ Ֆրանսիան որոշել է անտեսել ՄԱԿ կլիմայական գագաթաժողովը, որը տեղի է ունենում Բաքվում։

1/2047
bottom of page