Search
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սափրվելու իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ
- anigevorgn
- Nov 19, 2024
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխական մորուքը սափրելուց մոտ 2 շաբաթ առաջ պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ։ Լսել է նրանց կարծիքն ու առաջարկները՝ երբ սափրի մորուսը եւ նախկին խրոխտ հռետոր, իշխանություններին քննադատող ընդդիմադիր ներկայանա հանրությանը։
Առաջարկ է հնչել՝ նման հիշարժան իրադարձությունը թողնել իր 50-ամյակը լրանալու օրվան` 2025 թվականի հունիսի 1-ին, երբ գալիք ընտրությունների քարոզարշավն ավելի մոտ կլինի: Նա կարծես թե համաձայնել է, սակայն ընդամենը օրեր անց, ի զարմանս այդ քննարկման մասնակիցների, Փաշինյանը ներկայացել է «սպիտակամորուսով»։