Search
Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2024-ում 9 կետով առաջընթաց է գրանցել
- anigevorgn
- Oct 3, 2024
- 1 min read

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից 2024-ի սեպտեմբերի 26-ին հրապարակված «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս» զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ գրանցել է առաջընթաց 9 կետով՝ զբաղեցնելով 63-րդ հորիզոնականը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրների շարքում 15-րդն է: Նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանք», «Ստեղծագործական արտադրանք», «Շուկայի կատարելագործվածություն» և «Բիզնես գործընթացների բարդություն» հենասյուներով: Միևնույն ժամանակ, անկում է գրանցվել «Ինստիտուտներ» հենասյունում։