top of page

Որոնք են եղել 2024 թվականի նորածինների ամենատարածված անունները

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Feb 22
  • 1 min read

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականին նորածիններին ամենահաճախ տրված անունների ցանկը:

2024-ին Հայաստանում ծնվել է 16034 աղջիկ և 17614 տղա:

Իգական անուններից ամենահաճախակի օգտագործվածը եղել է Նարե անունը՝ 627 աղջկա այսպես են անվանադրել:

Երկրորդ տեղում Լուսեն է, այս անվամբ անվանել են 563 աղջկա: Ամենատարածված իգական անունների եռյակը եզրափակում է Արփին, այսպես են անվանել 541 աղջկա։

2024 թվականին Հայաստանի Հանրապետությունումում ծնված 486 աղջիկ կրում է Մարիա անունը, 361-ը՝ Եվա, 350-ը՝ Մանե:

Ամենահաճախ տրված իգական անունների երկրորդ տասնյակում են Անի, Նանե, Անգելինա, Էլեն, Սոֆի, Էվա, Արիանա, Ամելի, Ադրիանա, Էմիլի անունները:

Արական անուններից ամենակիրառելին եղել է Դավիթ անունը, այս անվամբ կոչել են 1165 տղայի:

Երկրորդ ամենատարածված անունը Նարեկն է, 835 տղայի այսպես են անվանել: Ամենատարածված արական անունների եռյակը եզրափակում է Հայկը՝ 624:

2024-ին Հայաստանոում ծնված 558 տղա կրում է Արեգ անունը, 558-ը՝ Մարկ, 522-ը՝ Միքայել: Ռոբերտ է անվանադրվել 519 նորածին, Տիգրան՝ 505-ը, Մոնթե՝ 492-ը: 2024 թվականին ամենատարածված արական անունների տասնյակը եզրափակում է Լեոն:

Ամենահաճախ տրված արական անունների երկրորդ տասնյակում են Դանիել, Արմեն, Արթուր, Արամ, Հովհաննես, Ալեքս, Գոռ, Սամվել, Լևոն անունները:


1/2044
bottom of page