top of page

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ․ «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ գոլի հեղինակ


Ճամայկայի մայրաքաղաք Քինգսթոնի մարզադաշտում կայացավ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը տեղի «Կավալիերի» և ԱՄՆ-ի «Ինտեր Մայամիի» միջև։

Հյուրերը հաղթեցին 2-0 հաշվով և դուրս եկան հաջորդ փուլ․ առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր նույն հաշվով։

37-րդ րոպեին հաշիվը բացել է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։ Հանդիպման վերջում վերջնական արդյունքը սահմանեց Լիոնել Մեսսին, ով փոխարինման դուրս եկավ 53-րդ րոպեին։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ինտեր Մայամին» կհանդիպի ամերիկյան MLS-ի մեկ այլ ներկայացուցչի՝ «Լոս Անջելես» ՖԱ-ի հետ:

1/1971
bottom of page