top of page

Բորելը պատմել է Եվրոպայի համար Թրամփի ընտրվելու հետեւանքների մասին

ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, մեկնաբանելով ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահությունը, հայտնել է աշխարհում խոր փոփոխությունների եւ աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխման մասին: Նա այդ մասին ասել է «Европейская правда»-ի հարցազրույցում։

Բորելը նշել է, որ Եվրոպայի համար Թրամփի ընտրվելը ԱՄՆ նախագահի պաշտոնում «արթնանալու հնարավորություն է»։

«Պետք է գիտակցել, որ մենք չենք կարող մեր անվտանգությունը հանձնարարել ուրիշ ոչ մեկին եւ պետք է դրանով զբաղվենք ինքներս»։ Եթե Եվրոպան ցանկանում է պահպանել ազդեցությունն աշխարհում, ապա պետք է ավելի միավորված լինի։ Պետք է զարգացնել ավելի ուժեղ Եվրոպա», ընդգծել է ԵՄ թոփ-դիվանագետը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ում բոլորն են համաձայն ավելի ուժեղ եւ ավելի միավորված լինելու անհրաժեշտությանը։

Բորելն ավելացրել է, որ Թրամփի ապագա վարչակազմի որոշ քայլեր հասկանալի են, մասնավորապես, ԱՄՆ որոշումները՝ կապված միջազգային առեւտրի հետ։

«Կմտցվեն չինական արտադրանքի մաքսային սակագներ, ԵՄ արտադրանքի սակագներ։ Բայց մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի ԱՄՆ քաղաքականությունն Ուկրաինայի հարցում»,- նշել է նա։

1/1788
bottom of page