ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎՐԱՑԻՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԵԼ ԵՆ «ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ»-Ը.
- anigevorgn
- Oct 27, 2024
- 1 min read

Գրել ենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ վարչապետ Իրակլի Կոխաբիձեին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա Կոխաբիձեին պաշտոնական այցով հրավիրել է Ադրբեջան՝ շարունակելու քաղաքական երկխոսությունը։
Ուշագրավ է, որ ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում հրապարակած նախանական տվյալների՝ արտերկրում բացված ընտրատեղամասերի առումով, Բաքվում բացված ընտրատեղամասերում լավագույն արդյունքն ունի «Վրացական երազանք»-ը, ընդհանուր՝ 96,58 տոկոս։
Ադրբեջան (Բաքու, ընտրատեղամաս 4).
«Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 6 ձայն,
«Միասնություն-Ազգային շարժում»՝ 15 ձայն,
«Ուժեղ Վրաստանի»՝ 5 ձայն,
Վրաստանի համար»՝ 3 ձայն
«Վրացական երազանք»՝ 162 ձայն,
«Գիրչի»՝ 1 ձայն:
Ադրբեջան (Բաքու, ընտրատեղամաս 2).
«Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 3 ձայն,
«Միասնություն-Ազգային շարժում»՝ 4 ձայն,
«Ուժեղ Վրաստանի»՝ 2 ձայն,
Վրաստանի համար»՝ 0 ձայն
«Վրացական երազանք»՝ 282 ձայն,
«Գիրչի»՝ 1 ձայն: