Լյուբով Ուսպենսկայայի աղջիկը հայտնել է, որ իրեն հիվանդանոցում բռնաբարել են
Լյուբով Ուսպենսկայայի աղջիկը՝ երգչուհի Տատյանա Պլակսինան, խոստովանել է, որ իրեն բռնաբարել են հիվանդանոցում։
«Չես հավատա» շոուում Ուսպենսկայան պատմել է, որ դա տեղի է ունեցել երեք տարի առաջ մասնագիտացված կլինիկայում, որտեղ աղջկան բուժում էին թմրակախվածությունից։ Երգչուհու խոսքով՝ մի օր բուժեղբայրը եկել է նրա մոտ, «ինչ-որ բան ներարկել» եւ բռնաբարել։ Նա նշել է, որ ցավ է զգացել բռնի սեռական ակտի ժամանակ, գրել է Gazeta-ն։
«Ես կույս չէի, բայց երկար ժամանակ սեռական կապ չէի ունեցել, սեքսը միշտ ինչ-որ ցավոտ բան է եղել ինձ համար։ Այսինքն՝ ես դա փաստացի չեմ զգացել»,- պատմել է երգչուհին։
Իրավաբան Միխայիլ Սալկինը նշել է, որ Պլակսինան դեռ կարող է հայտարարություն ներկայացնել իրավապահ մարմիններին, քանի որ հանցագործության վաղեմության ժամկետը չի սպառվել։ Սակայն կան նրբություններ, քանի որ այդ երեք տարում ոչ մի հետք չի մնացել։ Իրավաբանը բացատրել է, որ մարդը, որին երգչուհին բացահայտ մեղադրում է բռնաբարության մեջ, կարող է այդ խոսքերն ուղղել նրա դեմ։
«Նա կասի. «Ես պարազապես բուժում էի, իսկ նա խնդրել է ինձնից չափաբաժին եւ ասել. «Եթե ինձ չափաբաժին չտաս, ես կասեմ, որ դու ինձ բռնաբարել ես»։ Այստեղ կրկին բառը կարելի է օգտագործել բառի դեմ»,- ասել է իրավաբանը։