top of page

Մակրոնը զսպվածության կոչ է արել մերձավորարեւելյան ճգնաժամի բոլոր մասնակիցներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մերձավոր Արեւելքի ճգնաժամի բոլոր մասնակիցներին զսպվածության կոչ է արել։ Այս մասին տեղեկացվել է Ելիսեյան պալատի հայտարարությունում։

«Հանրապետության նախագահը եկել է այն եզրահանգման, որ Մերձավոր Արեւելքի ճգնաժամի բոլոր մասնակիցները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն»,- նշվել է հայտարարությունում։

«Ուշադիր վերաբերվելով Լիբանանում եւ Մերձավոր Արեւելքում մեր հայրենակիցների անվտանգությանը եւ պաշտպանությանը՝ պետության ղեկավարը (Մակրոնը) հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները անհրաժեշտության դեպքում նրանց օգնելու համար։ Նա նաեւ խնդրել է առավելագույն զգոն լինել եւ համարժեք միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արեւելքում հնարավոր հետեւանքների կանխման եւ համընդհանուր անվտանգության ապահովման համար»,- նշված է հայտարարությունում։

bottom of page