Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամը մանդատ ստանալուց 3 շաբաթ անց դրել է մանդատը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ին ստացել է Երևանի ավագանու անդամ Արեգ Գևորգյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի արձանագրությունը։
ԿԸՀ-ն դեկտեմբերի 11-ի հերթական նիստում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է նույն կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աշոտ Արտյուշայի Սարգսյանին։
Նշենք, որ Արեգ Գեւորգյանը ավագանու անդամի մանդատը ստացել էր այս տարվա նոյեմբերի 19-ին: