Search
Արմատական ընդդիմությունը կա և մնում է Հայաստանի պետականության ամենամեծ սպառնալիքներից․ Չախոյան
- anigevorgn
- Dec 9, 2024
- 1 min read

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչապետի հրաժարականին հասնելու համար ընդդիմությունը առաջարկում է ստեղծել պայմաններ, ինչպիսիք 2020թ. նոյեմբերի 10-ից հետո էին։
Այսինքն՝ հրահրել նոր պատերազմ, ինչի արդյունքում վարչապետը ստիպված կլինի հրաժարական տալ։
Սա թերևս մեղմ ասած՝ դասական սրիկայություն է։
Պատրաստ են անգամ սեփական ժողովրդին նոր պատերազմում մատաղ անել, միայն թե իշխանափոխության հասնեն։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է։
Արմատական ընդդիմությունը կա և մնում է Հայաստանի պետականության ամենամեծ սպառնալիքներից»։