Search
Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
- anigevorgn
- 4 hours ago
- 1 min read
Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը գերծանր քաշային կարգում։
Վարազդատ Լալայանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում՝ 210 կգ արդյունքով։
Հրում վարժությունում Լալայանը կրկին փոքր ոսկե մեդալ նվաճեց` 240 կգ արդյունքով։ Երկու վարժություններում 450 կգ ընդհանուր արդյունքով նա արժանացավ Եվրոպայի կրկնակի չեմպիոնի կոչմանը։